Angry Birds Transformers՝ ջղայն թռչունների նոր արկածները շուտով

maxresdefault-1-590x331

Ֆիննական Rovio ընկերություն անգործ չի նստում: Վերջերս Rovio-ն ներկայացրել էր RPG ժանրի Angry Birds Epic անվանմամբ խաղը, իսկ ավելի ուշ այս տարի սպասվում է Angry Birds Stella խաղի թողարկումը:

Դե իսկ մոտակա ժամանակներում կթողարկվի նաև նոր խաղ Angry Birds Transformers-ը: Վերջինս ֆիննական ընկերությունը նախագծում է Hasbro-ի հետ միասին:

Այս խաղը հիշեցնելու է Angry Birds Star Wars-ը, որտեղ հերոսները ստանալու են կինոկերպարների արտաքին: Բացի խաղից, Rovio-ն և Hasbro-ն մտադիր են թողարկել խաղի մոտիվներով արտադրանք-հուշանվերներ:

Rovio-ի բոլոր արտադրաքները հասանելի կլինի App Store-ում:

Աղբյուրը՝yablochno.com