Google-ը 2015-ին ինտերնետ կապ կապահովի հատուկ փուչիկներով (վիդեո)

loon

Մեկ տարի առաջ Google-ն առաջին անգամ ներկայացրեց իր Loon նախագիծը, որը նպատակ ունի երկրագունդը ծածկել բազմաթիվ բարձրադիր փուչիկներով, որոնք ինտերնետ կապ կապահովեն:

Wired-ը գրում է, որ նախագիծը զգալի արդյունքների կհասնի հաջորդ տարվա ընթացքում, և մեկ կամ մի քանի երկրներում հնարավոր կլինի կապ ունենալ փուչիկների միջոցով: Դեռևս անհայտ է, թե որտեղ կտեղադրվեն փուչիկները, որոնք ի վիճակի են LTE տեխնոլոգիայի միջոցով մինչև 22Մբ/վ արագություն ապահովել:

Առայժմ փուչիկները «դիմանում են» օդում 75 օր, նախատեսվում է դրանց դիմացկունությունը մեծացնել՝ հասցնելով 100 օրի:

Աղբյուրը՝ theverge.com