Samsung Galaxy Note 4-ը հնարավոր է ունենա կոր էկրան

Samsung Galaxy Note 3 Neo 5Կարծես թե Samsung ընկերությունը շտապում է ներկայացնել Galaxy Note սերիայի ֆաբլեթները: Ընկերության պաշտոնական կայքի հավելվածում նկատվել է SM-N910 մոդելի անունը, որն, ամենայն հավանականությամբ, Samsung Galaxy Note 4-ն է: Բացի այդ՝ հիշեցնենք, որ Galaxy Note 3-ի մոդելային անունը SM-N900 էր:

Ոչ պաշտոնական տվյալներով՝ նորույթը կունենա 5,7 դյույմանոց անկյունագծով էկրան՝ 2560 × 1440 պիքսել թույլատրությամբ, մատնահետքի սկաներ:

Korea Times-ը գրում է, որ Galaxy Note 4-ը հնարավոր է՝ ներկայացվի սեպտեմբեր ամսին՝ Բեռլինում կայանալիք IFA ցուցահանդեսի ընթացքում: Note 3 մոդելը նույնպես ներկայացվել է այս ցուցահանդեսի ընթացքում: Սպասվում է, որ Note 4-ը կունենա երկու տարբերակ. առաջինը Super AMOLED էկրանով, իսկ երկրորդը՝ կոր էկրանով:

Աղբյուրը՝ phonearena.com