Ինչպես գտնել մարդկանց ինտերնետում՝ ունենալով միայն էլ-փոստի հասցեն

Ինչպես գտնել մարդկանց ինտերնետում՝ ունենալով միայն էլ-փոստի հասցեն

Եթե անանուն նամակ եք ստացել, և միակ տվյալը էլ-փոստի հասցեն է, ապա կարող եք պարզել ուղարկողի ինքնությունը մի քանի միջոցներով, որոնք կներկայացնենք այս հոդվածում:

Պարզում ենք աշխարհագրական դիրքը

Նամակի IP-ն իմանալու համար կարելի է անել հետևյալը. եթե օգտվում եք Gmail էլ-փոստից, ապա նամակի վրա սեղմեք «Ավելին» կոճակը և ընտրեք «Ցուցադրել օրիգինալը» տարբերակը: Նոր բացված պատուհանում կտեսնեք «Received: from» տողը, որտեղ գրված կլինի IP-հասցեն:

gmail

WolframAlpha, YouGetSignal և այլ կայքերի միջոցով կարող եք իմանալ, թե տվյալ IP-հասցեն որ քաղաքում է:

visual-trace

wolfram

Փնտրենք Facebook սոցցանցում

Facebook սոցցանցում գրանցված է ավելի քան մեկ միլիարդ օգտագործող, այնպես որ մեծ է մարդկանց գտնելու հավանականությունը: Ոչ բոլորը գիտեն, որ այստեղ կարելի է որոնում անել էլ-փոստի հասցեով՝ ուղղակի այն մուտքագրելով որոնման տողում:

11053012-facebook-520x198

Եթե գտել եք պրոֆիլը, սակայն այն քիչ ինֆորմացիա է պարունակում, ապա կարող եք բեռնել լուսանկարը և որոնել այն Google Images-ի օգնությամբ: Հնարավոր է՝ համակարգը գտնի նույն լուսանկարն այլ կայքերում:

Որոնում այլ սոցցանցերում

Եթե Facebook-ի որոնումն արդյունքներ չի տվել, ապա կարելի է փորձել մյուս սոցցանցերը:

KnowEm կայքը թույլ է տալիս իմանալ՝ թե տվյալ ծածկանունը որ սոցցանցերում է գրանցված: Օրինակ՝ եթե նամակ եք ստացել [email protected] հասցեից, ապա կարող եք փորձել որոնել NameSurname ծածկանունը:

knowem

Որոնում՝ հատուկ ծառայությունների միջոցով

Եթե վերոնշյալ քայլերն արդյունք չեն տվել, ապա կարող եք օգտագործել Spokeo կամ Pipl ծառայությունները, հատկապես Spokeo-ն տվյալների մեծ բազա ունի: Սակայն նշենք, որ ծառայությունը ցուցադրում է տվյալների հիմնական մասը վճարում անելուց հետո միայն:

pipl

spokeo

Աղբյուրը՝ www.labnol.org