«Գալակտիկայի պահապանները»՝ նոր թրեյլեր (վիդեո)

Marvel կինոընկերությունը թողարկել է «Գալակտիկայի պահապանները» ֆիլմի  նոր թրեյլերը: Նշենք, որ ֆիլմի պրեմիերան սպասվում է հուլիսի 31-ին:

Նոր վիդեոհոլովակում գլխավոր հերոս ամերիկացի օդաչու Պիտեր Կուիլը պատմում է այն մասին, որ ստիպված է եղել լքել Երկիրը դեռևս մանուկ տարիքում: Իսկ սպա Կսանդարա Ռոման Դեյը պատմում, որ աշխարհին մեծ վտանգ է սպառնում: Գալակտիկայի պահպանության համար հավաքվում է էակ-մուտանտների խումբ:

Ֆիլմում նկարահանվել են դերասաններ Կրիս Պրատը, Զոի Սալդանան, Բենիսիո Դել Տորոն, Բրեդլի Կուպերը և Վին Դիզելը: