Samsung-ը թողարկել է Android-սմարթֆոնների ավելի քան 100 մոդել

samsung-whiteSamsung Electronics-ը, որը հանդիսանում է սմարթֆոնների արտադրությամբ զբաղվող աշխարհի ամենամեծ ընկերություններից մեկը, արդեն հասցրել է արտադրել 100-ից ավելի մոդել, որոնք աշխատում են Android օպերացիոն համակարգով:

Առաջին Android-սմարթֆոնը թողարկվել է 2008-ին HTC ընկերության կողմից: 2009-ին Samsung-ը նույնպես մտել է շուկա՝ ներկայացնելով ՝Galaxy (i7500) մոդելը, որը ներկա ժամանակների համար ունի շատ համեստ տեխնիկական պարամետրերը: Սարքն ուներ 3,2 դյույմանոց էկրան՝ HVGA (320×480 պիկսել թույլատրությամբ), 128 Մբ օպերատիվ հիշողություն, Qualcomm MSM7200A պրոցեսոր՝ 528 ՄՀց հաճախությամբ և աշխատում էր Android 1.5 Cupcake օպերացիոն համակարգով:.

Փետրվարին կայացած MWC 2014 ցուցահանդեսին Samsung ընկերությունը հայտարարեց, որ ամբողջ աշխարհում վաճառվել է 200 մլն Galaxy S սերիայի սմարթֆոններ:

Աղբյուրը՝ phonearena.com