Siri-ի մրցակից Cortana-ն կարող է մուտք գործել Apple սարքեր

mscortana1_640_large_verge_medium_landscapeԱյս տարի Build Developer կոնֆերանսի ժամանակ Microsoft ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց Siri ձայնային օգնական մրցակցին՝ Cortana-ին:

Ենթադրվում էր, որ Cortana-ն կդառնա Windows Phone 8.1 բջջային ՕՀ-ի կարևոր մասնիկը, սակայն կարծես թե ընկերությունը մտադիր է այն գործարկել iOS և Android ՕՀ-ներում: Այս մասին հաղորդում է iDownloadBlog-ը:

Գարնանը Microsoft-ի ներկայացուցիչները հայտարարեցին, որ չեն պատրաստվում գովազդել Cortana-ն: Հենց այդ ժամանակ խոսք գնաց այն մասին, որ ընկերությունը հետաքրքրված է Cortana-ի՝ iOS և Android ՕՀ-ներում մուտքով:

Դժվար թե Apple-ին դուր գա այս միտքը: Հավանաբար Cortana-ն հասանելի կլինի iOS հավելվածի տեսքով: Սակայն ինչու գործարկել ևս մեկ ձայնային օգնական, երբ կա Siri-ին: Այս մասին կպարզենք ավելի ուշ:

Աղբյուրը՝ appleinsider.ru