Yandex-ը գործարկել է Foursquare-ի մրցակցին

яндекс городYandex ընկերությունը գործարկել է «Yandex.Քաղաք» («Яндекс.Город») ծառայությունը, որը թույլ է տալիս որոնել ռեստորաններ, խանութներ կամ այլ վայրեր Ռուսաստանի սիրելի քաղաքներում: Այս մասին հաղորդում է Yandex-ի մամլո ծառայությունը:

Ծառայությունը հասանելի է վեբ տարբերակով, ինչպես նաև iOS և Android հավելվածների տեսքով: Վերջինս ուղիղ իմաստով կմրցակցի ճանաչված գեոլոկացիոն Foursquare հավելվածի հետ:

«Yandex.Քաղաք»-ի միջոցով օգտագործողը կարող է կատարել որոնում տարբեր պարամետրերով՝ այլ օգտագործողների շրջանակում ճանաչվածությամբ, գտնվելու դիրքով, հավելյալ ծառայությունների առկայությամբ, օրինակ՝ Wi-Fi կապի առկայությամբ:

Yandex-ի մամլո ծառայության խոսքով, հետագայում ծրագիրը հնարավորություն կտա անգամ սեղան ռեզերվ անել կամ օրինակ վարսահարդարի համար ժամ նշանակել: Հավելվածում հասանելի են նաև կազմակերպությունների և վայրերի վարկանիշներ և օգտագործողների արձագանքներ: Կարելի է գնահատել և կարծիք թողնել: