Apple-ը ներկայացրել է նոր 21,5 դյույմանոց iMac

Apple-ը ներկայացրել է նոր 21,5 դյույմանոց iMac

Apple ընկերությունը ներկայացրել է առաջնային մակարդակի iMac մոնոբլոկային համակարգիչ, որի էկրանի անկյունագիծը 21,5 դյույմ է:

imac1

Համակարգիչն ունի Intel Core i5 պրոցեսոր՝ երկու հաշվիչ միջուկներով, 1,4 ԳՀց հաճախությամբ (տուրբո ռեժիմում՝ մինչև 2,7 ԳՀց): Չիպն ունի 3 Մպ քեշ և Intel HD Graphics 5000 կոնտրոլեր:

Նոր iMac-ի օպերատիվ հիշողությունը 8 Գբ է, իսկ կոշտ սկավառակի տարողությունը 500 Գբ է: Հնարավոր է պատվիրել նաև 1 Տբ վինչեստեր: Էկրանի թույլատրությունը 1920х1080 պիկսել է (Full HD):

Համակարգչի հետ վաճառվում են Apple Wireless Keyboard անլար ստեղնաշար և Apple Magic Mouse մկնիկ: ԱՄՆ-ում այս համակարգչային հավաքածուի արժեքն է $1100:

Աղբյուրը՝ Apple.com

Բաժիններ: Համակարգիչներ