Սանկտ Պետերբուրգում կբացվի Angry Birds զվարճանքների կենտրոն

2014-ի դեկտեմբերին Պետերբուրգ քաղաքի «Եվրոպոլիս» առևտրազվարճային կենտրոնում կբացվի Angry Birds խաղի թեմատիկայով զվարճանքների կենտրոն: Այս մասին հայտարարել է Fort Group ընկերությունը, որը համաձայնագիր է ստորագրել խաղի ստեղծով Rovio ֆիննական ընկերության հետ:

Аngry Birds Activity Park-ի հրապարակը կկազմի ավելի քան 3,9 հազար քառակուսի մետր: Ատրակցիոններից բացի կենտրոնում կլինեն սրճարան, հուշանվերների խանութ, ինչպես նաև մանկական երեկույթների անցկացման դահլիճներ: Մուտքը կենտրոն կարժենա 500–900 ռուբլի:

angry birds

Նշենք, որ Angry Birds զվարճանքների կենտրոններ կան արդեն ԱՄՆ-ում, Եվրոպայում, Մեծ Բրիտանիայում և Չինաստանում: Դրանցից առաջինը բացվել է Ֆինլանդիայում 2012թ. այգու մակերեսը կազմում է 8 հազար քմ:

Աղբյուրը՝ vedomosti.ru