Ցանցում են հայտնվել iPad 6 (Air 2)-ի մակետի լուսանկարները

iPhone 6-ի մակետի լուսանկարների հետ միասին ինտերնետում են հայտնվել iPad 6 (Air 2) պլանշետի նկարները: Արևմտյան լրատվամիջոցները պնդում են, որ սա իրական պլանշետի լուսանկարն է:

Դատելով նկարներից՝ երկրորդ սերնդի iPad Air-ը Home կոճակի հատվածում ունի Touch ID մատնահետքի սկաներ, ինչպես iPhone-ը: Բարձրությունը կարգավորող կոճակները տեղակայված են աջ կողմում:

Նշենք, սակայն, որ շատ քիչ է այս տարբերակը տարբերվում iPad Air-ից: Տարբերությունը, հավանաբար, լինելու են տեխնիկական պարամետրերը: Սպասվում է, որ iPad 6 (Air 2)-ը կունենա A8 պրոցեսոր, իսկ այլ տվյալներ առայժմ հայտնի չեն:

Աղբյուրը ՝ phonearena.com