5 անվճար հավելվածներ՝ ճամփորդության մեկնողների համար

Եթե ծրագրում եք հանգստանալ այս ամռանը, ապա տեղադրեք սմարթֆոնում մի քանի օգտակար հավելվածներ, որոնք կօգնել էլ ավելի լավ կազմակերպել Ձեր հանգիստը, լինել ամենակարևոր տեղերում, ավելի լավ ու հետաքրքիր ժամանակ անցկացնել, թարգմանել անծանոթ լեզուն և այլն:

Word Lens (iOS, Android)

Հարմարավետ անվճար այս հավելվածը թույլ է տալիս թարգմանել անծանոթ լեզվով գրությունները՝ տեսախցիկը տեքստի վրա պահելու միջոցով: Այն աշխատում է մի քանի լեզուներով, սակայն առայժմ չի հասկանում ձեռագիր գրությունները: Թարգմանությունը միշտ չէ, որ հիանալի է, սակայն պատկերացում է տալիս, թե ինչի մասին է գնում խոսքը: Հավելվածն աշխատում է առանց ինտերնետ կապի անհրաժեշտության:

GateGuru (iOS, Android)

Այս օգտակար հավելվածի միջոցով կկարողանաք ինֆորմացիա գտնել աշխարհի 204 օդանավակայանների, չվերթների և այլնի մասին, ինչպես նաև ուղղորդվել այլ օգտագործողների թողած մեկնաբանություններով:

Viator (iOS, Android)

Այս հավելվածը կօգնի գտնել զեղչված գներով շրջագայություններ և միջոցառումներ, այն, ինչ չկա տուրիստական ուղեցույցներում:

Hipmunk (iOS, Android)

Ծառայություն, որը թույլ է տալիս գտնել ու ամրագրել տրանսպորտ կամ հյուրանոց: Որոնելիս կարող եք նշել մի քանի կրիտերիաներ՝ գինը, մնալու ժամանակը, ամսաթվերը և այլն:

Roadtrippers (iOS, Android)

Այս հավելվածը հուշում է, թե ճանապարհին ինչ լավ ու հետաքրքիր տեղեր կարելի է այցելել. պետք է միայն նշել ուղևորության սկզբնական ու վերջնական կետը:

Աղբյուրը՝  fastcompany.com