Harley-Davidson կներկայացնի էլեկտրական շարժիչով մոտոցիկլ (վիդեո)

Այսօր Harley-Davidson ընկերությունը պատրաստվում է ցուցադրել սկզբունքորեն նոր տեսակի մոտոցիկլ: Ընկերության պաշտոնական կայքում տեղադրվել է հայտարարություն սպասվելիք նոր մոդելի մասին:

Դե իսկ Harley-Davidson-ի YouTube էջում հայտնվել է 15վրկ. տևողությամբ պրոմո-թիզեր:

Ինչպես տեսնում եք, ընթացող մոտոցիկլի շարժիչը Harley-Davidson-ին հատուկ ձայն չէր հանում, ինչից կարելի է ենթադրել, որ ընկերությունը կներկայացնի  էլեկտրական շարժիչով մոտոցիկլ: