Panda՝ ծրագիր դիզայներների ու ծրագրավորողների համար

Եթե Դուք ծրագրավորող կամ դիզայներ եք, ամենայն հավանականությամբ տեղյակ եք Dribble, Hacker News, Behance և այլ նմանատիպ ռեսուրսների մասին: Այսպիսի կայքերն օգնում են գտնել նոր մոտեցումներ ու նոր նախագծեր սկսելու մտահղացումներ տալիս ծրագրավորողներին և դիզայներներին:

panda

Panda-ն վեբ -ծառայություն է, որն իր մեջ է միավորում բազմաթիվ այլ ռեսուրսների լավագույն նյութերը: Այն օգտագործելիս Դուք կխնայեք տասնյակ այլ կայքեր այցելելու ժամանակը:

Panda-ի ինտերֆեյսը շատ պարզ է: Այն բաղկացած է երկու մասից. ձախում՝ Hacker News, Designer News և Sidebar.io և այլ կայքերի ամենակարդացված ու հետաքրքիր նորություններն են՝ որտեղ սեղմելով Ձեր հավանած նորության վրա կվերահասցեավորվեք այն կայք, որից վերցված է նյութը, իսկ աջ մասն առավել հետաքրքիր է դիզայներների համար, այնտեղ են ամենատարածված Dribble և Behance ռեսուրսների նկարներն ու լուսանկարները:

Panda-ն նաև ունի ընդլայնում Chrome դիտարկչի համար, որը ծրագրի հղումն է տեղադրում, դիտարկչի սկզբնական էկրանին:

Աղբյուր՝ usepanda.com