Titanfall խաղն այսօր անվճար կլինի գեյմերների համար

Խաղային ծառայություն Origin-ը հայտարարել է նոր ծրագրի գործարկման մասին, որը թույլ կտա գեյմերներին ստանալ մի շարք խաղերի անվճար մուտք սահմանափակ ժամանակով: Այս մասին հաղորդում է Origin-ի պաշտոնական բլոգը:

Առաջին խաղը, որը հասանելի կլինի Game Time ծրագրի շրջանակում, ֆանտաստիկ շութեր ճանաչված Titanfall-նէ: Այն կդառնա հասանելի անվճար ներբեռնման համար Origin-ում այսօր՝ հունիսի 20-ին: Այն հնարավոր կլինի խաղալ 48 ժամ՝ գործարկման պահից սկսած:

Titanfall_wallpaper2560x1440

Եվ խոսքը գնում է ոչ թե Titanfall-ի բեթա տարբերակի մասին, այլ ամբողջական խաղի:

Նշենք, որ Titanfall-ը ֆանտաստիկ շութեր է Xbox One, Xbox 360 և Windows PC հարթակների համար: Խաղը նախագծված է Respawn  ստուդիայի կողմից և թողարկվել է 2014թ. մարտի 11-ին: