Fun-iki Glasses` ակումբային «խելացի» ակնոց

Շուտով վաճառքում կհայտնվի Fun-iki Glasses ակնոցը, որի հիմնական խնդիրն է կատարել ձայնային և լուսային ծանուցումներ:

gl1

Ակնոցի շրջանակի վերևի մասում տեղակաված են լուսադիոդներ: Դրանք կարող են գեներացնել բազմագույն լուսավորում: Ընդորում դա այնպես է երևալու, կարծես լուսավորվում է ակնոցի ապակին:

Շնորհիվ լուսավորության սենսորի պայծառությունը ավտոմատ կերպով կարգավորվում է: Ակնոցի շրջանակում տեղակայված են նաև փոքրիկ դինմակիներ ձայնային ազդանշանների համար: Լիցքավորումն ապահովում է լիթիում-իոնային մարտկոցը՝ Micro-USB-ից: Առանց լիցքավորման գաջեթն աշխատումէ  միջինիում 2 օր:

Ակնոցն աշխատում է նաև սմարթֆոնի հետ կամ պլանշետի Bluetooth 4.0-ի միջոցով: Օգտագործողը կարող է կարգավորել սարքը՝ ընտրել ծանուցման տեսակը կոնկրետ իրադարձությունների համար:

Օրինակ կանաչ լուսավորումը կարելի է ընտրել ՍՄՍ հաղորդագրությունների համար կամ մուտքային զանգերի: Կան նաև այլ ռեժիմներ, օրինակ աչքը հանգստացնող լուսավորության ռեժիմ կամ ակումբային լուսավորության ռեժիմ:

Սարքը ԱՄՆ-ում կվաճառվի 150 դոլարով:

Աղբյուրը՝ engadget.com