Microsoft-ը հաստատել է Surface Mini-ի պլանշետի գոյությունը

Microsoft-ը հաստատել է Surface Mini-ի պլանշետի գոյությունը

Surface Mini պլանշետի ցուցադրությունը սպասվում էր մայիսի 20-ին, երբ ներկայացվեց Surface Pro 3-ը: Սակայն Microsoft-ը մտքափոխվել էր՝ համարելով վերջինս ոչ այդքան մրցակցային շուկայում արդեն իսկ գործող iPad mini և Nexus 7 մոդելների հետ: Սակայն ընկերությունը չի հրաժարվում Surface Mini մոդել շուկա հանելու գաղափարից:

Surface mini

Neowin ռեսուրսը նկատել է, որ Microsoft-ի կայքում Surface Pro 3 պլանշետի ուղեցույցում երեք անգամ հիշատակվում է Surface Mini-ն: Մասնավորապես, այն հիշատակվում է սթիլուս-գրիչ Surface Pen-ի նկարագրությունում և OneNote նշումների հավելվածում:

Համաձայն հին լուրերի, Surface Mini-ն կստանա 7.5 դյույմ էկրան՝ 1400х1050 պիքսել թույլատրությամբ և կաշխատի Windows 8.1 ՕՀ-ով:

Surface mni 2

Իհարկե, ներկա պահին անհայտ է, թե երբ կլինի այս սարքի շնորհանդեսը և երբ այն կմտնի մասայական արտադրության: Սակայն սարքի գոյությունը միանշանակ հաստատում են բոլոր ոչ պաշտոնական տվյալները:

Աղբյուրը՝ neowin.net