Ստեղծվել է Apple-ի ապագա կամպուսի թվային 3D-մոդելը (վիդեո)

Technology Integration Services ընկերությունը պատրաստել է Apple ընկերության ապագա կամպուսի թվային եռաչափ 3D-մոդելը: Հիշենք, որ «խնձորային» ընկերության ապագա կամպուսն ունենալու է մատանու կլորավուն կառուցվածք և արդեն ստացել է Mothership անվանումը:

Apple campus 01

Հետաքրքիրն այն է, որ 3D-մոդելի պատրաստումը չի եղել Apple-ի պատվերով: Technology Integration Services-ի դիզայներները ինքնակամ և օգտվելով սեփական երևակայությունից` ստեղծել են ոչ միայն կամպուսը, այլև վերջինիս շրջակա միջավայրը: Դիզայներների պատկերացմամբ կլորավուն շենքի ներսում լինելու է տեղակայված հսկա կանաչ այգի: Դիզայներներն օգտվել են ինտերնետում բաց հասանելիությամբ առկա նախագծի լուսանկարներից:

Նշենք, որ Թիմ Կուկը նախատեսում է ավարտել Mothership կամպուսի կառուցումը 2016թ. կեսերին: