BlackBerry-ն ներկայացրել է Passport և Classic QWERTY սմարթֆոնները

Կանադական BlackBerry ընկերության գլխավոր տնօրեն Ջոն Չենը ներկայացրել է հանրությանը նոր սմարթֆոններ, որոնք ունեն QWERTY-ստեղնաշար:

Class 2

Առաջինը BlackBerry Passport մոդելն է, որը նախատեսված է բիզնես խավի համար: Սմարթֆոնն ունի Snapdragon 800 պրոցեսոր, 3 Գբ օպերատիվ հիշողություն,  4,5 դյույմանոց էկրան՝  1440 × 1440 պիկսել թույլատրությամբ, 3450 մԱ/ժ մարտկոց: Մոդելի ամենահետաքրքիր մասը ստեղնաշարն է, որը թույլ է տալիս օգտվել դրանից՝ որպես սենսոր, ինչպես նաև օգտագործել այլ որպես դասական ֆիզիկական ստեղնաշար:

Passport-ի վաճառքը կսկսվի սեպտեմբերին:

passport8

Ինչ վերաբերում է հաջորդ մոդելին, ապա այն կկոչվի BlackBerry Classic: Մոդելի մասին հայտնի է միայն , որ այն ունի 3,5 դյույմանոց էկրան և Qwerty ստեղնաշար:

Աղբյուրը՝ phonearena.com