Nokia ընկերությունն իր Twitter-բլոգում հաղորդել է հերթական շնորհանդեսի մասին, որը տեղի կունենա հունիսի 24-ին:
Թե ինչ է ներկայացնելու ընկերությունը, չի հաղորդվում, սակայն, հավանաբար խոսքը գնում է նոր սմարթֆոնի մասին, որն աշխատում է Android օպերացիոն համակարգով: Այս մասին կարելի է գլխի ընկնել Twitter-ում հրապարակված ֆոնային նկարից, որը կանաչ ու սպիտակ գույների մեջ է:
Ավելի վաղ լուրեր էին պտտվում, որ Android-ով աշխատող Nokia X2 սմարթֆոնն ունենալու է սենսորային 4,3 դյույմանոց WVGA (800×480 կետ, երկմիջուկ Snapdragon 200 պրոցեսոր՝ 1,2 ԳՀց հաճախությամբ, 1 Գբ օպերատիվ հիշողություն, 4 Գբ ներքին հիշողություն, 0,3 Մպ դիմային և 5 Մպ հիմնական տեսախցիկ:
Աղբյուրը՝ gsmarena.com