Skype for Mac ծրագրի հին տարբերակները կդադարեն գործել

Skype-ը հայտնում է, որ մոտակա մի քանի ամսների ընթացքում Skype for Mac ծրագրի հին տարբերակները շուտով կդադարեն աշխատել: Ճշգրիտ ամսաթիվ Skype-ը չի նշում:

hero-mac28-bg-590x333

Այս փոփոխությունը չի վերաբերի Skype-ի iPhone տարբերակին: Բոլոր 6.14 և ավելի բարձր տարբերակները կդառնան անհասանելի: Microsoft-ն այս քայլին է գնում, որպեսզի իր VoIP ծառայությունը պահպանի համատեղելիությունը ժամանակակից ծրագրային ապահովման հետ: Բացի դրանից, սա թույլ կտա նախագծողներին չկենտրոնանալ հին տարբերակներում առաջացող սխալների վրա և աշխատել միայն նոր տարբերակների շուրջ:

Skype-ի պաշտոնական բլոգը գրում է. «Մենք կոչ ենք անում բոլոր օգտագործողներին թարմացնել Skype ծրագիրը վերջին տարբերակի, որպեսզի շարունակեն օգտագործել այն առանց տեխնիկական խոտանների»:

Skype-ի Mac համակարգիչների համար նախատեսված տարբերակը թարմացնելու համար անհրաժեշտ է միայն ստուգել հասանելի թարմացումը հենց ծրագրում: Բացի դրանից հնարավոր է ներբեռնել այն Skype-ի կայքում: