Slidely` ինչպես ստանալ ինտերակտիվ կոլաժներ լուսանկարներից

Slidely` ինչպես ստանալ ինտերակտիվ կոլաժներ լուսանկարներից

Slidely-ն վեբ-ծառայություն է և iOS-հավելված, որը լուսանկարներից և վիդեոներից պատրաստում է ինտերակտիվ կոլաժներ: Կարելի է նաև ավելացնել երաժշտություն, էֆեկտներ, և արդյունքում կստացվի բավական հետաքրքիր պատմություն, որը հնարավոր կլինի կիսել ընկերների հետ:

28114848-1-520x276

Լուսանկարները կարող եք ընտրել սոցցանցերից, այնպես որ դրանց տեղադրումը շատ ժամանակ չի խլի:

28115156-4-520x293

Slidely-ն ունի նաև պարզ ղեկավարվող ֆոտոխմբագիր, որի օգնությամբ կարելի է ուղղել նկարը, ավելացնել շրջանակ, կիրառել ֆիլտր կամ փոփոխել նկարի չափսերը:

 28115408-5-520x278

Կա ևս մեկ հետաքրքիր ֆունկցիա՝ Remix, որի միջոցով նկարը կարելի է վերածել սլայդի, ավելացնել գրություն, ցիտատ կամ հեշթեգ:

 28115017-3-520x275

Ծառայությունը բացարձակ անվճար է: Նույնիսկ եթե չեք պատրաստվում ստեղծել սեփական կոլաժները, կարող եք դիտել Slidely-ի այլ օգտատերերի ստեղծածները:

Աղբյուրը՝ lifehacker.ru