Google-ը փորձարկում է դոմենների գրանցման սեփական ծառայությունը

Google-ը փորձարկում է դոմենների գրանցման սեփական ծառայությունը

Google ընկերությունը որոշել է փորձել ուժերը դոմեյնային գրանցման ոլորտում՝ գործարկելով Google Domains ծառայությունը, որն առայժմ գտնվում է թեստային ռեժիմում:

Ծառայությունը հասանելի է միայն հրավերներով. Google-ն այժմ հավաքում է սահմանափակ թվով գործընկերների արձագանքները: Օգտագործողներին տրամադրվում է հեռախոսային աջակցություն աշխատանքային օրերին, 100 էլ.փոստ նոր դոմենում, 100 ենթադոմենային հասցե, 10 մլն դիմում Google DNS-ին և հնարավորություն վերահասցեավորել դոմեյնն այլ հասցեի վրա:

google-domain

Google-ը կառաջարկի բազմաթիվ դոմենային գոտիներ, այդ թվում՝  .guru կամ .photography: Սքրինշոթերից մեկում երևում է, որ տարեկան սպասարկումը կարժենա $12:

Նշենք, որ նախկինում նույնպես Google-ն առաջարկում էր դոմենների գրանցման ծառայություն, սակայն դա իրականացվում էր Google Apps ծառայությունների փաթեթի շրջանակում:

Աղբյուրը՝  domains.google.com

Բաժիններ: Համացանց և կապ
Թեգեր: Google, դոմեն