Yahoo-ի Aviate լանչեր-հավելվածը այսուհետ հասանել է բոլորի համար (վիդեո)

Yahoo-ի Aviate լանչեր-հավելվածը այսուհետ հասանել է բոլորի համար (վիդեո)

Aviate հավելվածը վերջապես դադարեց լինել բեթա: Yahoo ընկերության Android լանչեր-հավելվածը այժմ հասանելի է բոլոր օգտագործողների համար: Նախկինում Aviate բեթա տարբերակից հնարավոր էր օգտվել միայն հրավերով: Իսկ այժմ այն կարելի է ներբեռնել Google Play Store-ից: Այն կմրցակցի շուկայում արդեն հայտնի այլ Android լանչերների հետ՝ Terrain Launcher-ի (Samsung) կամ Z Launcher-ի (Nokia) հետ:

aviate-launher

2014թ. տարեսկզբին Yahoo-ի կողմից գնվելուց հետո Aviate-ը մի շարք բարելավվումներ է գործարկել: Այն ավտոմատ կերպով օրվա ընթացքում կարող է թարմանալ՝ կախված Ձեր կարիքներից: Aviate-ն այն հավելվածներից է, որը ուսումնասիրում է ձեր նախասիրությունները, բնավորությունը և ըստ դրա ինքնակարգավորվում է:

Թե ինչպես է ծրագիրն աշխատում և որքանով է հարմարավետ, դիտեք այս կարճ հոլովակում:

Aviate-ն անվճար է ներբեռնման համար և աշխատում է բոլոր Android 2.3 և ավելի բարձր տարբերակներով աշխատող սարքերի հետ:

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր