Գործարկվել է Facebook գրառումները վերլուծող հավելված Five Labs-ը

Սոցիալական սթարտափ Five-ը գործարկել է կայք, որը վերլուծում է մարդու հոգեբանությունը՝ հիմնվելով Facebook-ում կատարած գրառումների վրա:

Марк

Վեբ-հավելված Five Labs-ը վերլուծում է օգտագործողների Facebook գրառումները և հիմնվելով բանալի բառերի վրա կազմում է օգտագործողի հոգեբանական կերպարի գրաֆիկ: Օրինակ գրաֆիկում ցուցադրվում է, թե որքանով է տվյալ անձը իրատեսական, բաց, ազատ, կոնտակտի մտնելու ինչ տենդենցներ ունի: Յուրաքանչյուր հոգեբական կերպարի համար կարող եք կարդալ կարճ բնութագիր, ինչպես նաև համեմատել ձեր բնութագիրը հայտնի մարդկանց և ընկերների բնութագրերի հետ:

гатес

Նշվում է, որ Five Labs-ի վերլուծությունների հիմքում ընկած է Պենսիլվանիայի համալսարանի կողմից կատարված խոշոր ուսումնասիրությունը: Վերջինիս շրջանակում հետազոտողները կատարել են Facebook օգտագործողների 700մլն. արտահայտությունների վերլուծություն: Ուսումնասիրությանը մասնակցել են 75հազ. կամավոր օգտագործողներ: