Թողարկվել է Android 4.4.4 թարմացումը Nexus սարքերի համար

Kitkat for Nexus 4Google-ը հայտարարել է, որ Nexus սարքեր օգտագործողները կարող են արդեն տեղադրել Android 4.4.4 օպերացիոն համակարգը: Թարմացումը ծավալով բավական փոքր է՝ մոտ 3 Մբ, սակայն այն պարունակում է ներքին մի քանի փոփոխություններ:

Ի տարբերություն Android 4.4.3 թարմացմանը, ներկայիս տարբերակը ներառում է միայն համակարգի անվտանգության հետ կապված փոփոխություններ, հատկապես կապված OpenSSL-ի խոցելիության հետ:

Android 4.4.4-ն առայժմ հնարավոր է տեղադրել միայն՝ բեռնելով պաշտոնական կայքից համապատասխան թարմացումը, որը նախատեսված է Nexus 4, Nexus 5, Nexus 10 և Nexus 7 սարքերի համար:

Անլար ձևով թարմացման համար անհրաժեշտ կլինի սպասել մի քանի օր:

Աղբյուրը՝ CNET.com