Google I/O կոնֆերանսին կներկայացվի Nexus 9 պլանշետը

Android Police կայքը հայտնում է, որ Google I/O ամենամյա կոնֆերանսի ժամանակ ինտերնետ հսկան կներկայացնի Nexus շարքի նոր պլանշետ: Ինչպես պնդում է Android Police-ի աղբյուրը, նորույթը կկոչվի Nexus 9, որը Google-ը նախագծել է թայվանական HTC-ի հետ համատեղ:

sm.nexusae0_wm_Volantis.600

Սարքը հայտնի է նաև կոդային Volantis և Flounder մականուններով: Անանուն աղբյուրները տրամադրել են նաև նոր պլանշետի լուսանկար: Սակայն որքան էլ այն ճշգրիտ լինի, պետք չէ վստահ լինի, որ սա սարքի վերջնական տարբերակն է:

sm.nexusae0_wm_V-Overall_thumb.600

Google Nexus 9 պլանշետը հագեցած է լինելու 64-բիթ NVIDIA Tegra K1 (Logan) պրոցեսորով և ունենալու է 8,9 դյույմ էկրան՝ 2048 x 1440 պիքսել թույլատրությամբ, 2Գբ օպերատիվ և 16/32Գբ ներկառուցված հիշողություն, 8Մպ հիմնական և 3Մպ դիմային ֆոտոխցիկ: Սարքի չափսերն են՝ 226,3 x 151,9 x 7,9 մմ, կշիռը՝ 418գ:

Ըստ որոշ լուրերի, Google-ը մտադիր է հրաժարվել Nexus շարքի սարքերից, քանի որ զբաղվում է նոր Android Silver Certification նախագծով: Չի բացառվում, որ Nexus 9-ը դառնա այս շարքի վերջին սարքը: