Ոսկյա iPhone 5s՝ Պուտինի նկարով և Ռուսաստանի հիմնի տեքստով

Ոսկյա iPhone 5s՝ Պուտինի նկարով և Ռուսաստանի հիմնի տեքստով

Ֆլորենտինական ոսկերիչները Caviar ընկերության ղեկավարությամբ ստեղծել են iPhone 5s, որը պատված է 18 կարատանոց ոսկով: Սմարթֆոնի հակառակ կողմի վրա պատկերված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկարը, Ռուսաստանի գերբն ու մի քանի տող պետական հիմնից:

Իտալացի ոսկերիչները պատկերել են Պուտինին ի նշան Ռուսաաստանի նախագահի և նրա վարած արտաքին քաղաքականության հանդեպ տածած հարգանքի:

putin

Սմարթֆոնի վրա պատկերված է նաև Պուտինի ամբողջական անուն-ազգանուն-հայրանունը: Նշենք, որ ՌԴ նախագահը չի օգտագործում բջջային հեռախոս:

«Պուտինաֆոնից» առաջ իտալացի ոսկերիչները պատրաստել են նմանատիպ iPhone Սթիվ Ջոբսի և բռնցքամարտիկ Մոհամե Ալիի պատկերներով:

Աղբյուրը՝ caviar.perlapenna.com

Թեգեր: CAVIAR, iPhone 5S