Google-ը ներկայացրել է ավտոմեքենաների համար նախատեսված Android Auto ՕՀ-ն

Google-ը ներկայացրել է ավտոմեքենաների համար նախատեսված Android Auto ՕՀ-ն

auto

Google ընկերությունը վերջապես հայտարարեց, որ պատրաստվում է թողարկել աշխարհի ամենատարածված Android օպերացիոն համակարգը նաև ավտոմեքենաների համար: Այն կկոչվի Android Auto, որը կլինի մեզ ծանոթ Android-ը, սակայն հարմարեցված մեքենայի էկրանի համար: Համակարգը կկառավարվի հիմնականում ձայնային հրահանգներով, այնպես որ վարորդը կարիք չի ունենա թողնել մեքենայի ղեկը:

auto2

Google-ի ներկայացուցիչ Պատրիկ Բրեդիի խոսքով՝ Android Auto-ով աշխատող առաջին ավտոմեքենաները կթողարկվեն այս տարվա վերջին:

Android Auto-ն կաշխատի հիմնականում Google Now-ով՝ ապահովելով ավելի անվտանգ և տեղեկացված երթևեկություն: Թույլ կտա օգտվել Google Maps-ից, հաղորդագրություններից, երաժշտություն լսել և այլն: Այն ինչ կցուցադրվի էկրանին, կտեղեկացնի, թե ինչ է կատարվում համակարգին կցված սմարթֆոնում:

Աղբյուրը և նկարները՝ theverge.com