Google-ը ներկայացրել է Apple-ի HealthKit հավելվածի մրցակցին (վիդեո)

Google-ը ներկայացրել է Apple-ի HealthKit հավելվածի մրցակցին (վիդեո)

Google որոշել է ետ չմնալ իր մրցակիցներին: Ինտերնետ հսկան երեկ մեկնարկած ամենամյա Google I/O կոնֆերանսին ներկայացրել է ֆիթնես ծրագիր Google Fit-ը: Այն մեկ հավելվածում կհավաքի և կվերլուծի մարդու առողջական վիճակը՝ օգտագործելով ֆիթնես թրեքերների, խելացի թևնոցների և այլ կրելի սարքերի տվյալները:

Google fit

Այս ծրագրում Google Fit-ի գործընկերները կլինինեն ճանաչված Nike, Adidas, Withings, RunKeeper և Basis ընկերությունները: Google Fit ծառայության նախնական տարբերակը հասանելի կդառնա գալիք շաբաթում:

Հիշենք, որ վերջերս Apple ընկերությունը թողարկեց սեփական ֆիթնես ծրագիր HealthKit-ը, որը նույնպես կատարում է մարդու առողջական տվյալների վերլուծություն: Վերջին շրջանում առողջապահական խնդիրը դարձել է տեխնոլոգիական ինդուստրիայի կարևոր թիրախը: Խոշոր ընկերությունները արտադրում են խալացի ֆիթնես-թևնոցներ և այլ սարքեր, որոնք վերահսկում են մարդու սրտի, արյան ճնշման և այլնի աշխատանքը:

Աղբյուրը՝ cnet.com

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր