Google-ը պաշտոնապես ներկայացրել է Android TV ծրագրային հարթակը

Google-ը պաշտոնապես ներկայացրել է Android TV ծրագրային հարթակը

Google I/O համաժողովին Google ընկերությունը ներկայացրել է նոր ծրագրային հարթակ Android TV-ն, որը գալիս է փոխարինելու ոչ մեծ հաջողության հասած Google TV-ին և հույս ունի մեծ տարածում գտնել:

android tv

Ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ Android TV-ն կհայտնվի Sony, Sharp և Philips-ի հեռուստացույցներում հաջորդ տարվա ընթացքում: Ծառայությունը կառաջարկի դիտել Google Play Store-ի բովանդակությունը, ինչպես նաև այն կհամագործակցի Netflix և Hulu հեռարձակող ընկերությունների հետ: Նախատեսվում է, որ Android TV-ին խորհուրդ կտա դիտել նաև այլ նյութեր՝ հիմնվելով արդեն դիտած ֆիլմերի ու հաղորդումների վրա:

Որոնումը, իհարկե, հասանելի կլինի առաջին հերթին: Այն օգտագործողները, ովքեր կունենան Android Wear Watch, կկարողանան կառավարել հեռուստացույցը և ֆայլեր ուղարկել՝ մեծ էկրանին դիտելու համար:

androidtv3

Android TV-ի համար նախատեսված կլինի հատուկ սարք, որը թույլ կտա նաև մի քանի օգտագործողներով օնլայն խաղեր խաղալ և այլն:

Աղբյուրը՝ theverge.com

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր