«Քաղցած խաղեր 3»՝ առաջին թիզեր (վիդեո)

hunger games 3

Համացանցում հրապարակվել է «Քաղցած խաղեր» ֆիլմի 3-րդ մասի առաջին թիզերը: Վերջինս Սյուզեն Կոլինսի եռագրության եզրփափակիչ մասն է, որը կինոէկրաններ կբարձրանա 2014թ. նոյեմբերի 20-ին:

Տեսանյութում նախագահ Պանեմը դիմում է իր բնակիչներին: Սպիտակ հագուստ կրող դիկտատորը կոչ է անում քաղաքացիներին ենթարկվել Կապիտոլիումին՝ հանրապետության մայրաքաղաքին:

Նշենք, որ «Քաղցած խաղեր 3»-ի գովազդային արշավի շրջանակում գործարկվել է նաև կայք, որն իբրև թե կողմնորոշող Capitol TV հարթակ է: Այստեղ հրապարակված են նոր հերոսներով պաստառներ, որոնք պետք է պայքարեն հաջորդ «Քաղցած խաղերում»: