Երևանում կանցկացվի Ռոբոտների համադպրոցական առաջին մրցույթը

Հունիսի 28-ին, ժամը 11:00-ին, «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում (Երևան, Հ. Հակոբյան 3) ԱրմՌոբոտիքս ծրագրի շրջանակներում տեղի կունենա «Գծին հետևող ռոբոտ» մրցույթը: Մրցույթին կմասնակցի 15 թիմ, որից 13-ը` դպրոցական թիմեր Երևանից և ՀՀ մարզերից: Մասնակիցների առջև դրված խնդիրը գիծն հետևող և լաբիրինթոսն անցնող  ռոբոտներ ստեղծելն է:

robot

Մրցույթի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ), գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, գործընկերն է Վորլդ Վիժն Հայաստանը: