Մեկնարկել է Մոբայլ բովանդակության ազգային մրցույթը

Մեկնարկել է մոբայլ բովանդակության ազգային մրցույթը: Մասնակցելով վերջինիս կարելի է ստանալ հնարավորություն ներկայացնելու սեփական աշխատանքը ՄԱԿ-ի կողմից կազմակերպվող Համաշխարհային գագաթնաժողովի մոբայլ մրցանակաբաշխությանը (World Summit Award Mobile Global Congress):

image002

Համաշխարհային գագաթնաժողովի մոբայլ մրցանակաբաշխությունը (WSA-mobile) ՄԱԿ-ի նախաձեռնություններից է, որը բացահայտում և խթանում է աշխարհի լավագույն մոբայլ բովանդակությունները և նորարարական հավելվածները ՝ ընտրելով ՄԱԿ-ի անդամ ավելի քան 170 երկրներից և ներկայացնելով մոբայլ բովանդակության համաշխարհային մրցույթին:

Մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել աշխատանք հետևյալ անվանակարգերից որևէ մեկում՝

  • ·        Մոբայլ կառավարում և մասնակցություն
  • ·        Մոբայլ առողջապահություն և շրջակա միջավայր
  • ·        Մոբայլ ուսուցում և գիտություն
  • ·        Մոբայլ ժամանց և խաղեր
  • ·        Մոբայլ մշակույթ և զբոսաշրջություն
  • ·        Մոբայլ լրատվամիջոցներ և նորություններ
  • ·        Մոբայլ գործարարություն և առևտուր
  • ·        Մոբայլ ներգրավում և հզորացում

Մրցույթին մասնակցելու համար կարելի է  գրանցվել մինչև հուլիսի 15, 2014:

Մոբայլ բովանդակության ազգային մրցույթից հետո, միջազգային ժյուրին՝ կազմված մասնակից երկրների փորձագետներից կգնահատի աշխարհի տարբեր երկրներից ներկայացված աշխատանքները և կընտրի լավագույն 40-ը: Մրցույթի յուրաքանչյուր անվանակարգի համար կընտրվի 5 աշխատանք: Այդ աշխատանքների ներկայացուցիչները կմեկնեն Աբու-Դաբի, Միացյալ Արաբական Էմիրություններ՝ մասնակցելու Համաշխարհային գագաթնաժողովի մոբայլ մրցանակաբաշխությանը WSA-mobile համաշխարհային կոնգրեսում և պայքարելու գլխավոր մրցանակի համար:

Մրցույթի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու կարելի է այսցելել մրցույթի Facebook էջ: