Google-ը LG-ի հետ պատրաստում է 3D սկաներով հագեցած պլանշետ (վիդեո)

Սան Ֆրանցիսկոյում ընթացող Google I/O կոնֆերանսի ժամանակ Google-ի աշխատակիցները հայտարարել են, որ LG ընկերության հետ համատեղ կթողարկվի առաջին կոմերցիոն պլանշետը՝ հագեցած շրջակա միջավայրի/տարածության սկաներով:

project tango

Վերջինս նախագծվում է Google ATAP խմբի կողմից Tango նախագծի շրջանակում, հաղորդում է The Verge-ը: Սպասվում է, որ պլանշետը վաճառքի դուրս կգա գալիս տարում: Որևէ հավելյալ մանրամասներ սարքի արժեքի կամ տեխնիկական բնութագրի մաիսն չի հաղորդվել:

Հիշենք, որ Tango նախագիծը Google-ի ATAP տեխնոլոգիական խմբի նոր ուղղությունն է: Վերջերս նրանք ներկայացրեցին Project Tango սմարթֆոնը, իսկ որոշ ժամանակ անց նաև պլանշետի աշխատանքային նմուշը: Սարքը կարողանում է կառուցել շրջապատող միջավայրի եռաչափ մոդելը: