Գերմանացիներին հաջողվել է ստանալ ռեկորտադային ծավալով արևային էներգիա

Գերմանացիներին հաջողվել է ստանալ ռեկորտադային ծավալով արևային էներգիա

Վերջերս Ֆրաունգոֆերի արևային էներգիայի համակարգի ինստիտուտը ռեկորդ է գրանցել՝ մեկ օրվա ընթացքում արևային պանելի միջոցով ստանալով 23,1 ԳՎտ/ժ էլեկտրաէներգիա: Այս ցուցանիշը կազմում է օրական երկրում պահանջվող էլեկտրաէներգիայի 50,6%-ը:

solar-energy-Germany

Երկրի տարածքում այսօր տեղադրված են արևային էներգիա ստացող ավելի քան 1,4 մլն սարքավորումներ, իսկ արևային օրերին կուտակած էներգիան երբեմն ավելին է լինում, քան պահանջվում է: Իսկ ավելցուկ էներգիան առայժմ վատնվում է և չի կուտակվում: Այս մասին հայտարարել է Գերմանիայում էներգիայի ստացման փորձագետ Տոբիաս Ռոտաչերը:

Արևային էներգիայի ստացման միակ վատ կողմն այն է, որ այն սեզոնային բնույթ է կրում: Նշենք, որ Գերմանիայում էլեկտրաէներգիայի գինն աշխարհում ամենաբարձրներից մեկն է: Այստեղ 1 կՎտ/ժ-ն արժե 155 դրամ:

Աղբյուրը՝ prnewswire.com