Skype-ը ստացել է Cortana ձայնային օգնականի ապահովում

Skype-ը ստացել է Cortana ձայնային օգնականի ապահովում

Շուտով Windows Phone օգտագործողները կկարողանան Skype-ով զանգեր ընդունել և կատարել՝ օգտագործելով Cortana անձնական օգնականի հնարավորությունները: Բավական կլինի ասել, օրինակ, Cortana, զանգիր Skype-ով Անահիտին:

Cortana-2

Ներկա պահին Cortana-ն գտնվում է բետա-թեստավորման փուլում և ապահովում է սահմանափակ թվով լեզուներ: Սակայն պաշտոնական թողարկումից հետո հնարավոր է այն ապահովի ռուսերեն լեզուն:

Սա միակ նորություները չէ Windows Phone 8 և 8.1 օպերացիոն համակարգերի համար նախատեսված Skype-ի համար: Հավելվածում կատարելագործվել է նաև push-ծանուցումների համակարգը: Բացի այդ՝ հավելվածն ապահովում է 32  նոր լեզուներ և թույլ է տալիս փոփոխել արդեն ուղարկված հաղորդագրությունները:

Աղբյուրը՝ Skype.com

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր