YouTube-ը կապահովի 60 կադր մեկ վայրկյանում և այլ ֆունկցիաներ

YOUTUBE-IPHONE-5-600x400Google-ի YouTube վիդեոծառայությունը շուտով կապահովի 60 կադր վայրկյանում հաճախությամբ տեսանյութեր. սա հատկապես կուրախացնի նրանց, ովքեր ձայնագրում են տեսանյութեր PlayStation 4-ով կամ Xbox One-ով:

Նորամուծությունից բացի՝ թողարկվել է YouTube Creator Studio Android-հավելվածը (iOS-տարբերակը կթողարկվի մեկ-երկու շաբաթվա ընթացքում), որը թույլ կտա բովանդակություն ստեղծողներին ղեկավարել տեսանյութը՝ համակարգչից հեռու լինելով:

Ծառայության անվճար ձայնադարանում ավելացվել են 7,5 հազար ձայնային էֆեկտներ, որոնք կարելի է ազատորեն օգտագործել՝ առանց լիցենզիայի մասին անհանգստանալու:

YouTube-ի հայտնի ալիքների երկրպագուները հաճախ են միջոցներ հավաքում KickStarter, IndieGogo, Patreon կայքերի շնորհիվ, այդ պատճառով YouTube-ում ևս կավելացվի դրամահավաք կազմակերպելու ֆունկցիա:

Աղբյուրը՝ Engadget.com