Huawei ընկերությունը պաշտոնապես Հայաստանում է

GOR_4778Հեռահաղորդակցության ոլորտի առաջատարներից մեկը՝ «Հուավեյ» ընկերությունը Թումանյան 27 հասցեում ներկայացրեց իր առաջին երևանյան սրահը, որի բացման շնորհանդեսի հատուկ հյուրն էր ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիան Չանգչուն (Jiang Shan): Բացմանը ներկա էին նաև «ՄոբլիՕՍ» տնօրեն Արման Խաչատրյանը, «Հուավեյ»-ի ԱՊՀ տարածաշրջանի տերմինալ բիզնեսի նախագահ Ջիանգ Շանը (Jiang Shan),  «Հուավեյ Տեքնոլոջիս Արմենիա» ՍՊԸ տնօրեն Դինգ Բին Ստիվենը (Ding Bin Steven), Հայաստանի Հանրապետության բջջային կապի օպերատորների ներկայացուցիչները և այլոք:

«ՄոբլիՕՍ» ընկերությունը հանդիսանում է տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտում լուծումներ տրամադրող համաշխարհային առաջատար «Հուավեյ Տեքնոլոջիս» ընկերության պաշտոնական գործընկերը:

GOR_4751

«ՄոբլիՕՍ» ընկերությունը սկսել է Huawei արտադրանքի վաճառքը ՀՀ տարածքում` առաջարկելով գնորդներին նորարարական և որակյալ սմարթֆոններ և պլանշետներ խելամիտ գներով: Ընկերության կողմից առաջարկվող ապրանքատեսականու ցանկում ընդգրկված են նաև համակարգեր և լուծումներ` նախատեսված կորպորատիվ հաճախորդների և պետական մարմինների համար: «ՄոբլիՕՍ» ընկերությունն ունի լիազորված սպասարկման կենտրոն, որն իրականացնում է Huawei արտադրանքի նորոգումը և սպասարկումը, ինչը ևս հանդիսանում է կարևոր գործոն:

Ընկերության տնօրեն Արման Խաչատրյանի խոսքերով` գնորդները շուտով կհամոզվեն, որ «որակյալը թանկ է» արտահայտությունը կիրառելի չէ Huawei արտադրանքի պարագայում: