ASUS-ը կթողարկի ամենաբարակ «խելացի» ժամացույցները

ASUS-ը կթողարկի ամենաբարակ «խելացի» ժամացույցները

ASUSASUS թայվանական ընկերությունը հայտարարել է «խելացի» ժամացույցներ թողարկելու մասին, որոնք պատրաստ կլինեն արդեն տարեվերջին: Այս մասին հաղորդում է TechCrunch տեխնոբլոգը, վերոնշյալ խելացի ժամացույցը կաշխատի Android Wear օպերացիոն համակարգով: Սպասվում է, որ այն կթողարկվի սեպտեմբերին:

Աղբյուրների տվյալներով՝ ASUS-ը չէր շտապում խելացի ժամացույց թողարկել, քանի որ սպասում էր Android Wear-ի թողարկմանը:

Սպասվում է, որ ժամացույցը կունենա ամենաբարակ պատյանը՝ AMOLED-էկրանով: Նորույթի գինը կտատանվի $100 -$150 դոլարի սահմաններում:

Սարքը շուկայում կմրցի LG G Watch, Moto 360 և Samsung Gear Live մոդելների հետ:

Աղբյուրը՝ techcrunch.com

Բաժիններ: Գադջեթներ