Google-ը փակում է Orkut սոցցանցը (վիդեո)

Google-ը փակում է Orkut սոցցանցը (վիդեո)

Google ընկերությունը հայտնել է Orkut սոցցանցի փակման մտադրության մասին: Արդեն սեպտեմբերի 30-ից սոցցանցը կդադարեցնի իր գոյությունը, հաղորդում է Orkut բլոգը:

Այս քայլին ինտերնետ հսկան գնում է իր բոլոր ուժերը միայն ավելի խոշոր նախագծերի շուրջ կենտրոնացնելու համար, այնպիսիք, ինչպիսն են  YouTube, Blogger և իհարկե Google+ նախագծերը:

Սեպտեմբերի 30-ից այլևս հնարավոր չի լինի մուտք գործել Orkut: Սակայն բոլոր օգտագործողները հնարավորություն կունենալ ներբեռնելու իրենց տվյալները Google Takeout-ի միջոցով մինչև 2016թ. սեպտեմբեր: Այս պահին նաև սոցցանցում փակ է գրանցման հնարավորությունը: Ինչ կարիք կա նոր օգտագործողի, եթե այն փակվում է:

Orkut-ը մեծ ճանաչում ունի Բրազիլիայում և Հնդկաստանում: 2008-ից ծառայության առաջխաղացմամբ զբաղվում էր հենց Google Brazil մասնաճյուղը: