Microsoft-ը պլանշետներ կվաճառի Lumia ապրանքանիշի ներքո

Microsoft-ը պլանշետներ կվաճառի Lumia ապրանքանիշի ներքո

Երկու ամիս առաջ Microsoft ընկերությունը ավարտին հասցրեց Nokia ընկերությունը գնելու գործարքը, որն արժեցավ 5,44 մլրդ եվրո: Գործարքի փաթեթի մեջ էր մտնում նաև Nokia բրենդի օգտագործման իրավունքը: Ինչ վերաբերում է Lumia ապրանքանիշին, ապա Evleaks բլոգերը պնդում է, որ Microsoft-ը պատրաստվում է Surface պլանշետները վերանվանել Lumia: Այս բրենդն ընկերությունը իրավունք ունի օգտագործել 1.5 տարի:

microsoft

Ընկերությունը ծրագրում է նաև Windows Phone օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների համար Nokia-ի փոխարեն օգտագործել «Nokia by Microsoft» արտահայտությունը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Microsoft-ը կարող է սմարթֆոնների համար օգտագործել Nokia բրենդը մինչև  2015-ի վերջը, իսկ սովորական հեռախոսների համար՝ տասը տարի:

Աղբյուրը՝ Twitter.com/evleaks