Samsung-ը պաշտոնապես ներկայացրել է Galaxy S5 mini սմարթֆոնը

Samsung-ը պաշտոնապես ներկայացրել է Galaxy S5 mini սմարթֆոնը

Samsung ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է իր ֆլագման սմարթֆոնի երկար սպասված մինի տարբերակը՝ Galaxy S5 mini-ն:

Galaxy S5 mini white

Նոր Samsung Galaxy S5 mini-ն ունի 4.5 դյույմ HD (720 x 1280) Super AMOLED էկրան, աշխատում է քառամիջուկ 1.4ԳԳց հաճախականությամբ պրոցեսորով: Սարքը հագեցած է 1,5Գբ օպերատիվ և 16Գբ ներկառուցված հիշողությամբ,  microSD քարտի բնիկով, Wi-Fi 802.11 a/b/g/n, NFC, Bluetooth v4.0 LE, USB 2.0, A-GPS մոդուլներով: Այն հագեցած է նաև սրտի աշխատանքի սենսորով, էներգախնայող Ultra Power Saving Mode ռեժիմով, համատեղելի է Samsung-ի կրելի սարքերի հետ և համապատասխանում է IP67 ստանդարտին:

Galaxy S5 mini-ն ունի դիմային 2.1Մպ և 8Մպ հիմնական ֆոտոխցիկ: Սարքի չափսերն են 131,1 x 64,8 x 9,1մմ, կշիռը՝ 120 գրամ, մարտկոցը՝ 2100մԱ/Ժ:

Սմարթֆոնը հասանելի կդառնա 4 գունային լուծումներով՝ սև, սպիտակ, կապույտ և ոսկեգույն: