3D ինտերիերը իրականություն է (ֆոտոշարք)

Emerging Objects ընկերությունը ներկայացրել է բնակելի տան ինտերիերի կոնցեպցիա, որի էլեմենտները պատրաստված են եռաչափ տպիչվով, հաղորդում է  3DPrint.com-ը:

Նախագիծը ստացել է 3D Printed House 1.0 անվանումը: Այն իրենից ներկայացնում է ժամանակակից և ֆուտուրիստական ճարտարապետության հիբրիդ: Այս կոնցեպտի մի մասն իրականացվել է Պեկինից ոչ շատ հեռու գտնվող հանգստյան գոտի Ջին Հայում: Համաձայն նախագծի, շենքում ստեղծել են հարմարավետ սենյակներ՝ հագեցած եռաչափ տպիչով տպված էլեմենտներով:

Emerging Objects-ի խոսքով, այս հարմարությունների ստեղծման համար պահանջվել է մոտ 1 տարի: Ընդ որում այն չի պահանջում հսկայածավալ տպիչներ, այլ թույլ է տալիս տպագրել բոլոր էլեմենտները սովորական արտադրական եռաչափ տպիչով: Օրինակ այստեղ օգտագործվել են Zcorp 310, 3D Systems PROJET 360 և Voxeljet տպիչները

Emerging Objects ամերիկյան ընկերություն է, որը ստեղծում է ճարտարապետական նախագծեր եռաչափ տպագրությամբ: