Nestlé-ն նախագծում է սնունդ տպող 3D տպիչ

A Nestle logo is printed by a 3D printer during a display for the inauguration of the system technology centre for the design, development and deployment of their products in Orbe

Nestlé ընկերությունը հայտնել է հատուկ սարքի նախագծման մասին: Վերջինս պետք է մշակի ինդիվիդուալ վիտամինային կոմպլեքս մարդու համար, հաղորդում է Bloomberg-ը:

Այս մտահղացման համար Nestlé-ն 2013-ին գործարկել էր Iron Man անունը կրող հետազոտական նախագիծը: Վերջինիս շրջանակում գիտնականները փորձում են գտնել վիտամիններ և սնուցիչներ, որոնք բացակայում են կոնկրետ մարդկանց սննդակարգում:

Վերջիններս մշակվելու են 3D տպիչի միջոցով, որը կստեղծի ուտելու համար պիտանի սննդարար սնուցիչներ: Ներկա պահին չեն հայտնում, թե ինչ կերպ է կատարվելու այդ սնուցիչների օգտագործումը:

Nestlé-ի խոսքով այս նախագիծը իրականություն կդառնա մոտակա 4-5 տարիների ընթացքում, երբ ի հայտ կգան սննդարար 3D տպիչների առաջին նմուշները:

Աղբյուրը՝ bloomberg.com