Samsung-ը ներկայացրել է Galaxy սմարթֆոնների նոր շարք

Կապված թանկարժեք սմարթֆոնների պահանջարկի անկման հետ՝ Samsung Electronics-ն աստիճանաբար ավելի մեծ ուշադրություն է դարձնում միջին կարգի հեռախոսներին՝ հույս ունենալով ստանալ մեծ եկամուտ:

Այսօր հարավկորեական ընկերության սմարթֆոնների շարքում ավելացել են 4 նոր բյուջետային հեռախոսներ, որոնք աշխատում են Android 4.4 KitKat օպերացիոն համակարգով:

Galaxy Star 2 մոդելը ստեղծված է մեկ ձեռքով հարմարավետ օգտագործման համար. այն ունի 3,5 դյույմանոց էկրան՝ 320х480 կետայնություն, 512 Մբ օպերատիվ հիշողություն, 4 Գբ ներքին հիշողություն, 1 ԳՀց պրոցեսոր, 2 Մպ տեսախցիկ, 1300 մԱ/ժ մարտկոց, երկու Sim քարտի հնարավորություն:

Galaxy Star 2

Galaxy Young 2 մոդելը ունի նույն նկարագիրը, սակայն ի տարբերություն նախորդ մոդելի, ունի 3 Մպ տեսախցիկ:

Galaxy Young 2

Հաջորդը Galaxy Ace 4 մոդելն է, որն ունի 4 դյույմանոց էկրան՝ 800х480 կետայնությամբ, երկմիջուկ պրոցեսոր, 1 Գբ օպերատիվ և 4 Գբ ներքին հիշողություն, 5 Մպ հիմնական և 0.3 Մպ դիմային տեսախցիկներ:

Galaxy Ace 4

Վերջին մոդելը Galaxy Core II-ն և պարամետրերով շատ նման է Galaxy Ace 4-ին: Galaxy Core II-ում տեղադրված է 1,2 ԳՀց քառամիջուկ պրոցեսոր, 768 Մբ օպերատիվ հիշողություն, 2000 մԱ/ժ մարտկոց:

Galaxy Core II

Թե երբ վաճառքում կհայտնվեն սմարթֆոններն ու ինչքան կարժենան, դեռևս չի հաղորդվում:

Աղբյուրը՝ Samsung.com