VAIO նոութբուքները նորից կհայտնվեն շուկայում

VAIO նոութբուքները նորից կհայտնվեն շուկայում

2014 թվականի հուլիսի 1-ը դարձել է VAIO Corporation նոր ընկերության առաջին աշխատանքային օրը: Հիշեցնենք, որ այս ընկերությունը կազմվել է Sony-ի համակարգչային բաժնի հիման վրա, որը գնել է  Japan Industrial Partners ֆոնդը:

Առաջին նոութբուքները, որոնց վրա բացակայում է ճապոնական ընկերության լոգոտիպը, թողարկվել են տեղական շուկայի համար:

vaio

VAIO Fit մոդելը ստացել է 15,5 դյույմանոց էկրան՝ 1366х768 կամ 1920х1080 կետայնությամբ, Intel HD Graphics 4400 գրաֆիկական համակարգ, մինչև 8 Գբ օպերատիվ հիշողություն, 500 Գբ ներքին հիշողություն, Intel Core i7-4510U, i5-4210U կամ i3-4030U պրոցեսորներ:

VAIO Pro-ն ներկայացվել է երկու տարբերակով՝ 11,6 և 13,3 դյույմանոց էկրաններով: Երկու տարբերակների դեպքում էլ թույլատրությունը 1920х1080 պիկսել է: Որպես պրոցեսորներ՝ օգտագործվում են  Intel Core i7-4510U, i5-4210U կամ i3-4030U չիպերը: Ներքին հիշողությունը 128-512 Գբ է, իսկ օպերատիվ հիշողությունը՝ 4 կամ 8 Գբ:

Ներկայացրած նորույթներն օգտագործում են Sony-ի մշակումները, այդ թվում՝ Triluminous էկրանային տեխնոլոգիան: Արդյոք նոութբուքները կվաճառվեն Ճապոնիայից դուրս, թե ոչ, առայժմ հայտնի չէ:

Աղբյուրը՝ TheVerge.com