Այբ կրթահամալիրի «P.I.D» թիմը հաղթեց «Գծին հետևող ռոբոտ» մրցույթում

Երբ 2013թ-ին ԻՏՁՄ-ն  «Ռոբոտաշինությունն սկսվում է դպրոցից» ծրագիրը, նպատակ էր հետապնդվում դպրոցականների շրջանում հետաքրքրություն առաջացնել բարձր տեխնոլոգիաների նկատմամբ և ի հայտ բերել օժտված պատանիների և աղջիկների, ովքեր հետագայում կարող են վստահ քայլեր կատարել ՏՀՏ ոլորտի ամենատարբեր բնագավառներում: Այսօր արդեն հանրապետությունում գործում է 60 ռոբոտաշինական խմբակ որոնցից 50-ը՝ մարզերում  և Արցախում:

«Ժամանակը ցույց տվեց, որ դպրոցականներն իսկապես հետաքրքրված են ռոբոտաշինությամբ, որը բավական արագ տեմպերով նրանց մոտ զարգացնում է ճարտարագիտական մտածելակերպը, – նշում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

ArmRobotics

Հունիսի 28-ին Մաթեմաթիկական մեքենաների ԳՀԻ «ԵրևանԷքսպո» ցուցահանդեսային համալիրում «ԱրմՌոբոտիքս»-ի շրջանակներում կայացավ «Գծին հետևող ռոբոտ» մրցույթը, որին մասնակցում էր 16 դպրոցական թիմ Երևանից և ՀՀ մարզերից: Մրցույթի նկատմամբ հետաքրքրությունը դահլիճ էր բերել նաև մասնակիցների հասակակիցներին, ՏՀՏ ոլորտի հեղինակավոր ընկերությունների ղեկավարների ու առաջատար մասնագետների, որոնց կարծիքով  «Գծին հետևող ռոբոտ» մրցույթն այս ծրագրի արդյունքների յուրատեսակ ամփոփումն էր:

Մրցութային հանձնաժողովի որոշմամբ սահմանվել էր մրցանակային հիմնադրամ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերի համար, համապատասխանաբար 300, 200 և 100 հազարական դրամի չափով: Հաղթողը Այբ կրթահամալիրի «P.I.D» դպրոցական թիմն էր, 2-րդը՝ ՀՊՃՀ Գյումրու մասնաճյուղի «Digital Cloud» թիմը, իսկ 3-րդը՝ Վանաձորի թ.5 ավագ դպրոցի «Danger» թիմը:

ArmRobotics3

Դպրոցականների մեծ մասն իրենց գծին հետևող ռոբոտները նախագծել են«Սայմոտեկ» ընկերության «ՍեՌոբ» ուսումնական ռոբոտ-կոնստրուկտորով:

«Ռոբոտաշինությունն սկսվում է դպրոցից» ծրագիրը Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը նախաձեռնել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության, Քրոնիմետ բարեգործական հիմնադրամի, Վորլդ Վիժն Հայաստանի և Քաունթերփարթ Ինթերնեշնլ Հայաստանի հետ: