Ինչու են կայքերը տարեցտարի ավելի դանդաղ բացվում

web building

Վերջերս թողարկվեց Akamai ընկերության հաշվետվությունը ինտերնետ կապի միջին արագության վերաբերյալ, որը տարեցտարի մեծանում է: Սակայն տարօրինակ է, որ այս ցուցանիշի հետ մեկտեղ կայքերի բեռնման արագությունը չի մեծանում, այլ ընդհակառակը՝ ավելի է դանդաղում:

Alexa վարկանիշային կայքի տվյալներով 2012-ին կայքերը բեռնվում էին միջինում 6.8 վայրկյանի ընթացքում, իսկ հիմա այդ ցուցանիշը կազմում է 10 վայրկյան:

Փորձագետները կարծում են, որ այցելուների մեծ մասը փակում է կայքը, եթե այն չի բեռնվում  3 վայրկյանների ընթացքում: Իսկ 100 ամենահայտնի օնլայն խանութներից միայն 12-ն են ապահովում նման արագություն:

site

Խելացի նախագծողներն այնպես են անում, որ կայքի հիմնական տեսանելի մասն արագ բեռնվի, իսկ ամբողջական բեռնումը կատարվի ֆոնային ռեժիմում, օրինակ՝ էջը վերից վար թերթելիս:

Ըստ աղբյուրի՝ կայքերի դանդաղ բեռնման հիմնական պատճառը նկարների ոչ օպտիմալ սեղմումն է, այսինքն՝ դրանք չեն փոքրացվում համապատասխան չափսով, իսկ կայքերի 76%-ը չի օգտագործում պրոգրեսիվ ռենդերինգի առավելություններից:

Աղբյուրը` radware.com