Google-ը գործարկել է Smarty Pins ինտելեկտուալ խաղը

Google-ը գործարկել է Smarty Pins ինտելեկտուալ խաղը

Google-ը գործարկել է Smarty Pins խաղը, որի հիմնական սկզբունքը շատ պարզ է և հիմքում Google Maps-ն է: Խաղում անհրաժեշտ է գուշակել հանելուկը և տեղադրել նշում (pin) քարտեզի վրա այն վայրում, որը կապված է հանելուկի պատասխանի հետ: Առաջարկվող թեմաներն են՝ սպորտ, արվեստ, պատմություն, ֆուտբոլի աշխարհի առաջնություն: Օգտագործողն ընտրում է իրեն հարմար թեման և սկսում լուծել հանելուկները:

Smarty Pins

Ամենից հաճախ հանելուկները կապված են տեղանքների, ճարտարապետական հայտնի շինությունների կամ մշակութային օբյեկտների հետ, որոնք էլ և պետք է նշել քարտեզի վրա:

Հանելուկի արագ պատասխանի դեպքում բոնուսներ են հաշվարկվում: Ներկա պահին խաղը հասանելի է միայն անգլերենով:

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր